Արտակարգ պատահար

08.01.2017

Քոլեջում հունվարի 4-ից չի աշխատում ջեռուցման կաթսաներից մեկը: Տեղեկացրել ենք Ռուդիկ Սահակյանցին, եկել է Կորյուն Ստեփանյանը՝ չի բացվում կաթսայի փականը (կլապանը), կապ ենք հաստատել Գազի վարչության հետ. իրենց մասնագետները խոստացել են այցելել հունվարի 9-ի առավոտյան:

01.12.2016

Այսօր` դեկտեմբերի 1-ին, Քոլեջում գրանցվել է արտակարգ պատահար: Քոլեջի ձախ թևի (5 տարեկանների) հոսանքի եռաֆազ ավտոմատը վառվել է: Ոսկերչության արհեստանոցը մնացել է առանց հոսանքի: Դեպքի մասին տեղեկավել է Քոլեջի ղեկավարը, Կորյուն Ստեփանյանը:

28.11.2016

Այսօր` նոյեմբերի 28-ին, Քոլեջում գրանցվել է արտակարգ պատահար: Առավոտյան Ինգա Անտոնյանի խմբում 8 աստիճան ջերմություն է գրանցվել, իսկ 5 տարեկանների խմբում` 12 աստիճան: Պատճառը շաբաթ օրը փոխված ջեռուցման խողովակներն են: Ինգա Անտոնյանի խմբում խնդիրը վերացվել է:

05.10.2016

Հերթական անգամ վնասվել է Քոլեջի ոռոգման ջրի խողովակը:Արտակարգ պատահարի մասին տեղեկացրել ենք Ռուդիկ Սահակյանցին, համատիրությանը:

14.09.2016

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Քոլեջում ժամը 17:52-ի դրությամբ ոռոգման ջուր չի եղել: Սահմանված կարգով արտակարգ պատահարի մասին տեղեկացվել է կրթահամալիրի տնօրենը:

Այսօր՝ 23.05.2016թ., ուժեղ քամուց, կոտրվել է վարսահարդարման արհեստանոցի դուռը (բացվել է հակառակ ուղղությամբ), որի արդյունքում ճաքել է վիտրաժի ապակին: Դուռը ամրացվել է մեխերով, անհրաժեշտ է մասնագետի օգնություն դուռը վերանորոգելու և ապակին փոխելու համար:

 

Այսօր՝ մարտի 6-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաններում, զարդակիրառական արհեստանոց-արվեստանոցից անհետացել է դպրոցին պատկանող ինտերնետ կրիչը, որը տեղադրված էր  համակարգչի վրա:Կարինե Մացակյանը կրիչի բացակայությունը նկատել է ժամը 14:00-ին

Subscribe to Արտակարգ պատահար