Խոսող գիրք

  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում նոր նախագիծ է սկսվել։ Գործավար-թարգմանիչների խմբի ուսանողները Գայանե Թերզյանի և Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ անգլերենից թարգմանում են «Հեքիաթներ 3 տարեկան աղջիկների համար» ժողովածուն։

Փոքրիկ հեքիաթները թարգմանելուց բացի նախատեսվում է այն դարձնել նաև «խոսող-գիրք»։ Սովորողներն ընթերցում և ձայնագրում են հեքիաթները երկու լեզվով։ Արդյունքում հեքիաթները հնարավոր է ոչ միայն կարդալ, այլ նաև լսել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։

Գիրքը նախատեսված է շատ փոքրիկ աղջիկների համար։ Այն կարող են նրանց համար կարդալ ծնողները կամ մանկապարտեզի դաստիարակները։

Բացի այդ, երեխաներն իրենք կարող են լսել հեքիաթ­ները՝ սեղմելով հայերեն էջի բարձրախոսի նկարը։

Մեր մտահղացմամբ՝ գիրքը կարող է օգտակար լինել  նաև հայերեն կամ անգլերեն նոր սովորող աշակերտներին։  Նոր կարդալ սովորող աշակերտները կարող են լսել հեքիաթը՝ հետևելով տեքստին, այնուհետև այն կարդալ ինքնուրույն։   

 Առաջին հեքիաթը կարդացեք «Ընթերցասրահում»:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Կարծիքը հրապարակելու համար մուտքագրեք գումարը
12 + 3 =
Solve this simple math problem and enter the result. E.g. for 1+3, enter 4.